21-րդ դարի համաճարակները
Խոզի գրիպ
Երկրագնդի բնակչությունը հաջորդ համաճարակի հետ բախվեց 2009 թվականին։ Այդ ժամանակ նոր խոզի գրիպ առաջացնող եւ թե’ կենդանուց մարդուն, թե’ մարդուց մարդուն փոխանցվող H1N1 վիրուսի տարածումը սկսվեց Մեխիկոյից եւ «գրավելով» Մեքսիկան ու ԱՄՆ-ը՝ հասավ Իսպանիա՝ այնտեղից էլ տարածվելով ողջ Եվրոպայում։
Թռչնի գրիպ
2013-ի փետրվարին Հարավային եւ Արեւելյան Ասիայում արձանագրվեցին H5N1 եւ H7N9 մանրէների հարուցած եւ ընտանի թռչուններից մարդուն փոխանցվող թռչնի գրիպի բազմաթիվ դեպքեր։
Բժիշկները, սակայն, ծանոթ էին այդ հիվանդությանը, որն առաջին անգամ գրանցվել էր 2003 թվականին, կրկին Ասիայում։ Պարզապես այն ժամանակ մարդկանց վարակվելու ընդամեը 100 դեպք էր արձանագրվել, ոչնչացվել էր 140 մլն հավ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ 2003-2013 թթ. դեկտեմբեր ժամնակահատվածում H5N1 վիրուսով մարդկանց վարակվելու 649 դեպք է գրանցվել 15 երկրում, 384 մարդ մահացել է։ Մահվան պատճառ են դարձել բարդացումները՝ թոքաբորբի սրացում, երիկամների, լյարդի, արյունաստեղծ օրգանների ախտահարում։
Էբոլա վիրուս
Այն սուր վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարդուն ու կենդանիների մի քանի տեսակի։ Վիրուսն անվանումը ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Էբոլա գետից, որի մոտակայքում առաջին անգամ արձանագրվել է հիվանդությունը։Մահացության ցուցանիշը հասնում է մինչեւ 90 տոկոսի։
Էբոլայի բռնկումները մի քանի տարին մեկ պարբերաբար գրանցվում են Կենտրոնական Աֆրիկայի երկրներում, մասնավորապես Կոնգոյում եւ Ուգանդայում։
Նյութի աղբյուրը ՝
http://www.usanogh.am/glxavor/hamacharak-trchnagrip-xozagrip-ebola-poliomielit/
Հիվանդությունների տարածումը կապված է տեղանքի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, նաև ազգերի ժառանգականության հետ: Բայց կան հիվանդություններ, որոնք տարածված են գրեթե ամենուր և մեծ գլխացավ են գրեթե բոլոր պետությունների համար: Ընդ որում այն ժամանակներից, երբ հակաբիոտիկներն ու պատվաստանյութերը ճնշեցին ինֆեկցիոն, այսինքն` վարակիչ հիվանդությունները, առաջին պլան մղվեցին տեխնածին կամ, ինչպես ասում են, 21-րդ դարի հիվանդությունները:
50 ամենատարածված հիվանդությունները
Դեպրեսիան կամ, ինչպես ասում են, ընկճախտը, որն արտահայտվում է տրամադրության անկմամբ, շարժողական և մտային արգելակումներով: Գիտնականներն այն նոր դարի պատիժ են կոչումՍուր շնչառական հիվանդությունները. տարբեր տեսակի վիրուսների հարուցած հիվանդությունների խումբ է. ախտահարվում են հատկապես վերին շնչառական ուղիները: Արտահայտվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, հարբուխով, հազով և կոկորդի ցավով:
Օստեոխոնդրոզը. ողնաշարի դեգեներատիվ հիվանդություն է, պայմանավորված է միջողային սկավառակների աստիճանական խաթարումներով:
Ամենատարածված հվանդությունների երկրորդ եռյակը կարելի է անվանել «ամենամահացու», որովհետև հենց այս հիվանդությունների պատճառով են գրանցվում մահվան ամենաշատ դեպքերը:
Սրտամկանի ինֆարկտ, կաթված: Ինֆարկտը, կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունը հաճախ աթերոսկլերոզի հետևանք են լինում: Աթերոսկլերոզն օրգանիզմում ճարպերի փոխանակության խանգարումների և արյան մեջ խոլեստերինի ցուցանիշի մեծացմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդություն է: Աթերոսկլերոզի ավելի շատ հակված են քիչ շարժվող, պասիվ կենսակերպով մարդիկ, որոնք սխալ են սնվում, ծխում են և ալկոհոլ օգտագործում:
Օնկոլոգիական հիվանդություններ, որոնց պատճառները շատ են: Դրանք կարող են ծագել քիմիական նյութերից, կոնսերվանտներից կամ ռադիոակտիվ ճառագայթներից:
Տեխնածին վնասվածքներ և թունավորումներ, որոնք հենց մարդկային գործունեության արդյունք են: Երկրագնդի վրա ամեն օր ավտոաղետներից և ավիապատահարներից հազարավոր մարդիկ են զոհվում:
Աղբյուրը ՝ https://newmag.am/2015/2150/
Կարող ես շարունակել կարդալ այս հղումով
Մահածու հիվանդություններ,որոնք խլել են միլիոնավոր մարդկային կյանքեր։
Կարմրուկ
Այսօրվա տվյալներով այս հիվանդությունից ամբողջ աշխարհում տարեկան 160 հազար մարդ է մահանում, որոնց 75 տոկոսը մինչև հինգ տարեկան երեխաներն են: Հիմա ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչքան մի քանի դար առաջ: 16-րդ դարում, երբ չկային էֆֆեկտիվ միջոցներով այդ հիվանդության դեմ, այդ հիվանդությունը մոտ 500 միլիոն մարդու կյանք խլեց:
Էբոլա
Մենք բոլորս այս մղձավանջի մասին իմացանք բոլորովին վերջերս` 2015-ին: Մինչև այդ հիվանդության մասին գրեթե հայտնի չէր, քանի որ սահմանափակ թվով վարակվածներ կային: Էպիդեմիան սկսվեց 2014-ին` Աֆրկայում: Ինչպես է արտահայտվում էբոլան. սկզբում կզգաք թուլություն, սուր ցավեր ստամոքսում, լուծ, որին կավելանա թութքը, չոր հազը, փսխումը: Եթե հիվանդը չէր լավանում 7-10 օրվա ընթացքում, ապա վարակակիրն ավելի վտանգավոր էր դառնում:Դեղին տենդ
Հիվանդությունը տարածված է հիմնականում տրոպիկական գոտիներում և տարածվում է մոծակների խայթոցից: Վարակվելուց 3-4 օր հետո հիվանդն ընկնում է անկողին` 39-41 աստիճան ջերմությամբ: Նա փսխում է և տառապում է սարսափելի գլխացավերից: Հարվածի տակ է ընկնում նաև վարակավածի լյարդը, մաշկը ստանում է դեղին երանգ` որտեղից էլ հիվանդության անվանումը: Կախված պայմաններից, վարակվածների 25-60 տոկոսի համար հիվանդությունը լինում է վերջին բանը, որ զգացել են` մեռնում են կարճ ասած: Բայց հաջողվում է ողջ մնալ, նրանց հաճելի բոնուս է սպասվում` իմունիտետ այդ հիվանդության դեմ ամբողջ կյանքի համար:Նյութի աղբյուրը ՝ https://newmag.am/2016/viruses/
No comments:
Post a Comment