Saturday, September 14, 2019

«Ժայռ»



Ինձ համար անհնարինը դարձավ հաճելի և սովորական երևույթ: 
Բարև: Ես Սուսաննան եմ՝ կրթահամալիրի անբաժանելի սանը: Տպավորություններս շատ են, և ես նորից կպատմեմ ինձ հարազատ դարձած Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարից: Անհնարին էր պատկերացնել ինձ առանց ինտերնետի, հեռախոսի, հեռախոսի մարտկոցի: Այս բոլորի հետ միասին անթիվ նորեկների տարբերվող հայացքներ: 
Օր առաջին: Ինձ համար առաջին օրը դարձավ ծանոթությունների օր և կոտրվեց բոլոր սահմանները: Երեկոյան, երբ բոլորս հավաքվեցինք, սկսեցինք ծանոթանալ,բոլորս իմացանք լավ և վատ կողմերը մեր բնավորության: Արդեն բոլորս միասին էինք և բոլորիս հուզող հարցը մեկն էր. ինչպե՞ս տաքանալ: Եղանակը ցուրտ էր, բայց դա նպաստեց նրան, որ մենք բոլորս ավելի մտերմանանք: Անհնարինը ինձ համար հաղթահարված է: Ես սովորեցի լինել բոլորի հետ հավասար, կիսել ցուրտը, ինչու չէ նաև անքնությունը: Արդեն վերջին օրն էր, չնայած նրան, որ ցուրտ էր, բայց մենք համառությամբ ուզում էինք ճամբարը շարունակել մի քանի օր ևս: Հիմա արդեն դասերը սկսված են, բայց, երբ դպրոցում հանդիպում ենք իրար, ասես լինենք վաղեմի ընկերներ: Ճամբարը ինձ տվեց լիքը-լիքը լավ ընկերներ:

Monday, May 20, 2019

Հայաստանն Առաջին աշխարհամարտ

Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում: 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թվականից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914 թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը

Հայաստանի առաջին հանրապետություն

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:
1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Սևրի հաշտության պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիր.  այն ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ:

Հանրապետության միջազգային դրությունը (1918թ.)

Ինչպես արդեն գիտենք, 1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր արտաքին ու ներքին չափազանց ծանր դրության մեջ։ Ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականություն և այլն։
1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը (նախագահ Ա. Ահարոնյան) փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։

Tuesday, May 14, 2019

Հավաքից հավաք․․․

Իմ հավաքը հավաքից հավաք։Առաջին կիսամյակը արդեն ամփոփված իմ բլոգում է հղումով կարող եք տեսնել ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2018/12/blog-post_31.html


2-րդ կիսամյակ
Ուսումնական 2-րդ շրջանը սկսեցի Տերյանով։
Տեյրանական օրեր դպրոցում ․․․․
Վերլուծություններ
ձայնագրություններ
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/02/blog-post.html

Հովհաննես Թումանյան <հայի ոգին>
 https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/02/blog-post_26.html

Անգլերենից հայրեն թարգմանություններ
Հետաքրքիր տեղեկություններ Թեյի մասին։Ամբողջ աշխարհի մարդիկ ինչպիսի ավանդույթներով են խմում թեյ։
  https://hovhannisyansusanna.blogspot.com/2018/12/blog-post_74.html

Գործնական քերականություն
հղումը ՝ 1,2,3,4,5,6

Նախագիծ <Իմ Չարենցը>
Քննարկումներ,վերլուծություններ ․․․
հղումը ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_10.html
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_15.html
Չարենցի տունը Կարսում ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_11.html
Կարդում ենք Չարենց ՝https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_19.html

Ժամանակակից պոեզիա
Ուսումնասիրելով Իրանական Արևմտյան գրականություն,իմ մեջ ցանկություն առաջացավ ուսումնասիրել նաև Վրացական պոեզիա։
հղումը ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_30.html
ձայնագրություն ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_30.html

Թարգմանական նախագծում նաև ունեմ արված ռուսերենից հայերեն թարգմանություններ։
հղումը ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_1.html
հղումը ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_1.html

գործնական քերականություն
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_26.html
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_26.html

Լևոն Շանթ <Հին Աստվածներ>
վերլուծություն
հղումը ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_2.html

Էռնեստ Հեմինգուեյ«Ծերունին և ծովը» 
Վերլուծություն ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_11.html

Մուշեղ Իշխանյան ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_16.html
Զահրատ ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_86.html

Գործնական քերականություն ՝
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_89.html
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/blog-post_30.html

Նախագիծ «Երգ երգոց» 
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/05/blog-post.html

Տիկին Ելենայի հետ ճամփորդելը շատ հետաքրքիր է։Ճամփորդել եմ համ գիշերակացով համ մեկ օրյա։Ընթացքը անցել է շատ հետաքրքիր և տարբերվող։
Առաջին անգամ եղել ենք Սևանում գիշերակացով և հաղտահարել բարձունք։
Հետո եղել ենք Գառնի Գեղարդում,Չարենցի կամարում
Աշտարակի դպրոցներից մեկում և միասնական Չարենց արտասանել։
հղումը  ՝https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/03/blog-post_19.html
Ձմռանը եղել ենք Ջրվեժի արգելոցում - https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/01/blog-post.html








Հաշվետվություն

Տարին սկսեցի <Ջերմուկ առողջարանային քաղաք> կամ <Ջերմուկը հանք չի դառնա> նախագծով։Ուսումնասիրելով Ջերմուկ քաղաքը իր բոլոր էկոլոգիական խնդիրներով։Այց դեպի Ջերմուկ,այնտեղ եղանք 3 oր և հասցրինք լինել բոլոր վայրերում,որտեղ մարդիկ տարբեր քաղաքներից և երկրներից գալից են գտնվելու։
Նյութը այստեղ ՝ Ջերկուկ


Ուսումնասիրեցինք հետո կլիմայի գլոբալ տաքացումը

Նյութը այստեղ ՝ Կլիմա

Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով
Ուսումնասիրել ենք կորած տրամվայի գծերը։ Տրամվայը Հայաստան մտավ խորհրդային տարիներին, մինչ այդ ձիաքարշեր էին գործում։
«1906-ի սեպտեմբերի 7-ին ձիաքարշի առաջին գիծը շահագործման է հանձնվում, որը գնում էր Աստաֆյան, ներկայիս Աբովյան փողոցով։
                                                                     

Շրջադարձ կատարելով 10 տարի առաջ և հետո - նախագիծը 10yearchallange տարբեր կայքերից տեղեկատվություն եմ ստացել կոռալների մասին։
Կոռալի տարածոըմը 10 տարի առաջ և հիմա։Ցավոք կոռալները ոչնչացման եզրին են և ենթադրում եմ,որ ևս 10 տարի և վերջնական կանհետանան։
մանրամասն կարդացեք իմ
նյությում ՝ https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/04/10yearchallange.html

«Ժայռ»

Ինձ համար անհնարինը դարձավ հաճելի և սովորական երևույթ:  Բարև: Ես Սուսաննան եմ՝ կրթահամալիրի անբաժանելի սանը: Տպավորություններս շատ են...