Tuesday, November 14, 2017

Մոլորվել եմ մտքերիս մեծ աշխարհում(Մտքեր Շարադրանք #6)


Մարդն այնքան բարդ մեխանիզմ է,որ երբեմն ինքն իրեն ինչպես հարկավոր է,չի ճանաչում:Երբեմն թույլ է տալիս,իր համար էլ անսպասելի այնպիսի արարքներ,որոնց համար հետո զղջում է ապրելու,որոնց հետևանքով նոր ցավ ու դառնություն է ապրելու:

Ինչ-որ կատարվում է մեզ հետ ամեն ինչի մեղավորը մենք ինքներս ենք` չափից ավելի ենք սիրում,չափից ավելի ենք վստահում մարդկանց,չափից ավելին ենք թույլ տալիս,իսկ հետո դրա պատճառով տանջվում ենք:Կապվում ենք մարդկանց հետ,իսկ հետո ստիպված ենք լինում բաժանվել,համակերպվել այդ ամենին:Մարդիկ լքում են մեզ,հեռանում են ու թողնում են մենակ,մեն-մենակ այս մեծ ու դաժան աշխարհում:Մենակություն,որ սպանում է մարդուն ներսից,չի թողնում ապրել,չի թողնում շնչել

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09