
Օգտվելով Աքեմենյան պետությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից՝ Դարեհի դեմ ապստամբեցին և անկախություն հռչակեցին Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպտոսը։ Ըստ Բեհիսթունիարձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղված էր ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարները հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառավարման առաջին տարիներին Հայաստանը հավանորեն պահպանել է անկախությունը։
Մարաստանում ապստամբությունը գլխավորում էր հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ։
Մարաստանում ապստամբությունը գլխավորում էր հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ։
521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնականում ճնշվեցին, Աքեմենյան պետության նախկին սահմանները վերականգնվեցին։ Դարեհը 519-ին վերանվաճեց Եգիպտոսը։
Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։
Աքեմենյանների (հին պարսկերեն՝ Հախամանիշտիյա) կամ Արյաց Տերությունը (մ.թ.ա. 553 - 330) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։ Նրա մահից հետո գահին են բազմում իր ժառանգները՝ Աքեմենից և նրան ազգակից Արշամից ու Արի-Արամից ծագած գահատոհմը։
No comments:
Post a Comment