Ենթամշակույթը հասարակության մշակույթի մի մասն է, որն առանձնանում է հասարակությունում գերիշխող մշակութային ընկալումներից, իրեն համապատասխան սոցիալական խմբի կառուցվածքով, սեփական արժեքային համակարգով, լեզվով, վարքով, հագուստով և այլ արժեքներով: Առանձնացվում են ենթամշակույթներ, որոնք ձևավորվում են էթնիկ, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական հիմքերի վրա: Երբեմն ենթամշակույթները ձևավորում են նաև ներէթնիկ համայնքներ, որոնք առանձնանում են վերոնշյալ սկզբունքներով: Մեկ այլ հայտնի օրինակ են ծառայում երիտասարդական ենթամշակույթները:
Լայն առումով, ենթամշակույթ ասելով հասկանում ենք մշակութային ենթահամակարգ «պաշտոնական» մշակույթի մեջ, որը սահմանում է կյանքի ոճ, արժեքային աստիճանակարգ և իր կրողների մենթալիտետը:
Հարկ է առանձնացնել ավանդական և նորարարական-ավանգարդ ենթամշակույթները:
Նորարարական-ավանգարդ ենթամշակույթների առաջացումը կապված է հասարակության «հիմնական» մշակույթը մերժելու հետ: Այս տեսանկյունից որոշ երիտասարդական ենթամշակույթներ կոչվում են նաև «հակամշակույթ» /counterculture/:
Երիտասարդական ենթամշակույթները ևս ունեն ներքին տիպաբանություն և բաժանում: Հիմնական ուղղություններն են համարվում՝ երաժշտական ենթամշակույթներ, արտ-ենթամշակույթներ, համացանց-համայնք և համացանցի մշակույթներ, արդյունաբերական և մարզական (սպորտային) ենթամշակույթներ և տարատեսակ հակամշակույթներ:
Սույն հոդվածի շրջանակում անդրադարձ կկատարվի էմոների ենթամշակույթին, որը տիպաբանվում է երաժշտական ենթամշակույթների շարքում:
No comments:
Post a Comment