Wednesday, November 8, 2017

Հանքարդյունաբերություն

Կարդա այստեղ իմ նյութը՝


«Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում
1.Բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները:
Արծվանիկի պոչամբարը՝ աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Գտնվում է Արծվանիկ գետի կիրճում և լցված է մոտ 300 մլն տոննա թունավոր զանգվածով:
Գեղանուշի պոչամբարը գտնվում է Կապան քաղաքին շատ մոտ և նույնպես մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի երեք պոչամբարներից մեկը՝ Հովիտ 2։ Լցված է 3,5 մլն խմ պոչանքներով։
Արարատի ոսկու կորզման կոմբինատի պոչամբարը։ Գտնվում է Արարատյան դաշտում և լցված է 14 մլն․ տոննա պոչանքներով։
2.Գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները:
մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի՝ գումար չունենալու պատճառով: Իսկ պետպատվերները կատարվում են սահմանափակ թվով, և դրանց մեջ չեն մտնում այն հիվանդությունները, որոնք առկա են էկոլոգիական թեժ կետերում: Բացի դրանից՝ վատ պայմաններում են այդ շրջանների հիվանդանոցները, չկան համապատասխան մասնագետներ: Մարդիկ կամ չեն դիմում տեղի բժիշկներին, կամ արդեն ծանր վիճակում գալիս են մայրաքաղաք:Երեխաների մազերի մեջ հայտնաբերվել են սնդիկ ու մկնդեղ, սակայն պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Բնապահպանը նշեց, որ Գեղանուշում երեխաների ատամները պարզապես սև են:

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09