Թագավորական բանակն սկսեց ավերել երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը Լուսավորիչ կոչվեց քրիստոնեության լույսը Հայաստանբերելու համար, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր՝ Վահագնի մեհյանը՝ հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն: Բագավան գալով՝ նա Եփրատ (իմացի՛ր Արածանի) գետում մկրտեց Տրդատ Գ-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին: Համաձայն Ագաթանգեղոսի՝ մկրտվածների ընդհանուր թիվը 4 միլիոն 434 հազար էր:
Քրիստոնեությունը 301թ. առաջինն աշխարհում հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն:
Քրիստոնեությունը Դիոկղետիանոսից հետո մեծ հաջողություններ ունեցավ նաև Հռոմում: Սակայն 313թ. Միլանի կայսերական հրովարտակով այն ընդամենը հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն IV դ. վերջին քառորդին:

No comments:
Post a Comment