Այսօր տրվեց «Կողքկողքի ապրողներ» նախագծի մեկնարկը՝ դեպի Գեղանիստ գյուղ ուղղություննունեցող հեանվաերթ-քայլքով: Օրվա պայծառ եղանակը դեռ վաղ առավոտից ստիպում էր ժամերըհաշվել, մինչ պայմանավորված ժամի մոտենալը: Դե, իսկ արդեն ժամը 13:00, Ավագ դպրոցի մի խումբսովորողներով, ընկեր Ջուլիի և ընկեր Գևորգի հետ՝ մեր հեծանիվներով, ուղևորվեցինք դեպիԱրարատյան մարզի Գեղանիստ գյուղ:
Գյուղը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, որն էլքալարշավ-հեծանվաերթի ուղղության որոշման խթան հանդիսացավ:
Գյուղը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, որն էլքալարշավ-հեծանվաերթի ուղղության որոշման խթան հանդիսացավ:
Գյուղն ունի 729 տնտեսություն։
Գյուղնշանակության հողերը կազմում են շուրջ 62 հա։Գյուղատնտեսական նշանակության հողերի 90% բնակիչներն օգտագործվում են որպեսվարելահողեր՝ զբաղեցնելով 53 հա։ Հարուստ են պտղատու և խաղողի այգիներով, որոնք փոքրտարածք են զբաղեցնում։ Այստեղ մշակվում է ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ծաղկատեսակներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Գյուղ մտնելուն պես ցանկություն առաջացավ իջնել հեծանիվների վրայից, քայլել, շրջել, ծանոթանալ: Կանգառը եղավ գետի ափին գտնվող մի տան բակում, որտեղ էլ մեզ ջերմ ընդունելության արժանացրին: Այնուհետև հանդիպեցինք մի աղավնապահի, ում հետ եղած զրույցից ստացվեց փոքրիկ ռադիոռեպորտաժ: Մենք արդեն որոշել, պայմանավորվել ենք և կազմ-պատրաստ սպասում ենք մեր հաջորդ արշավին:
No comments:
Post a Comment