Tuesday, April 3, 2018

Հայաստանը 7-րդ դարում

7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականի սեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։
Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։ Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։
Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։
x

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09