Tuesday, January 29, 2019

Ձմեռ է, ձյուն է, սպիտակ է....

Արդեն երկրորդ տարին է՝  ձմեռը մեզ չի զարմացնում ձմեռային պատկերներով. այնԵրևանից շատ հեռու է լինում: Ես սիրում եմ տարվա բոլոր եղանակները, բայց ամենաշատը սիրում եմ ձմեռը, որովհետև ձմեռանը ձյուն է գալիս, աշխարհն ու շրջակայքում ամեն-ամեն ինչ ծածկվում են կուրացուցիչ ճերմակությամբ: Այս տարի էլ  եկավ ձմեռը՝ շատերի ամենասիրելի եղանակը: Ես նույնպես շատ եմ սիրում ձմեռը, որովհետև հիանալի է նայել պատուհանից դուրս և զմայլվել ճերմակ բնությամբ: Բայց ձմռան երրորդ ամիսն է արդեն, իսկ ձյուն չկա ու չկա: Դե, եթե ձյունը չի գալիս, մենք կգնանք նրա մոտ՝ Արագած, Լեռնանիստ…այսօր էլ Ջրվեժի արգելոց:    
Ջրվեժի արգելոցը այն վայրերից է,որ տարվա բոլոր եղանակներին ունի հիասքանչ ու  գեղատեսիլ տեսարաններ: Ճամբարականներով երեկ ունեցանք շատ գեղեցիկիկ օր ձյան գրկում: Եղանակը ցուրտ էր բայց շատ հաճելի էր լինել ընկերներիտ հետ և վայլել ձմռան շունչը:
Կարոտել էի առատ ձյանը, որ ընկերներիս հետ դուրս գայի բակ ու ձնագնդիկ խաղայինք: Երբ տեղ հասանք,  մեքենայի պատուհանից նկատեցի  գեղեցիկ տեսարան` շուրջը ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն: Ձյան վրա քիչ-քիչ հայտնվում էին առաջին ոտնահետքերըԵղևնիները ձյան ծանրությունից խոնարհվել էին: Օրը քիչ-քիչ արթնանում էր, ես էլ. սառը օդը մեզ թարմություն ու աշխուժություն պարգևեց: Ձնագնդիկ խաղացինք, սահեցինք,  աղմուկն ու աղաղակով լցրինք շրջապատը: Չարենց կարդացինք ու փորձեցինք սառած ոտքերով պարի կլոր շրջան բռնել:
Անսահման կարոտել էի քեզ, սիրելի՚ ձմեռ Երեկ այն օրերից էր,որ մենք եղանք ձյան հեքիաթային աշխարհում:








































No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09