Saturday, February 16, 2019

Կրթամշակութային արշավ վրաց ընկերների հետ


Փետրվարի 16-ին մեր վրաց հյուրերի հետ առավոտից մեկնեցին Էջմիածին: Այցելեցինք Մայր տաճար, իսկ հետո Սբ.Գայանե եկեղեցիները: Մեզ հետ էր նաև կրթահամալիրի գինեգործ-տեխնոլոգ Արտակ Ռշտունին: Նրա ուղեկցությամբ վրաց ընկերների հետ այցելեցինք «Ոսկեվազի Գինու Գործարան»: «Ոսկեվազի Գինու Գործարան» ում մեզ ուեկցողըհետաքրքիր տեղեկություններ պատմեց գործարանի մասին: Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը գինու խմորման և հնեցման ավանդական գործիք է, այն Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան): Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները:
Հետաքրքիր և ուսումնական օր անցկացրեցինք մենք մեր վրաց ընկերների հետ միասին:




No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09