Բարև: Ես այն աղջիկն եմ, ում կրտսեր, միջին և ավագ դպրոցները մեկտեղվեցին «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում», բայց, եթե ավելի մանրամասն կուզեք իմանալ իմ մասին, կարող եք ծանոթանալ այս նյութին:

Ինչպես անհատական պլանի, այնպես էլ հայ-վրացական հանրակրթական կամուրջների մասին նյութին դեռ կծանոթանաք: Հայտնի նախագիծ է, ողջ Հայաստանով, Վրաստանով:
Վրացերեն լեզուն սկսեցի ուսումնասիրել 8-րդ դասարանից։ Վրացախոսների խմբից անպակաս են հետաքրքիր նախագծերը և հանդիպումները։ Այդ դասընթացի միջոցով սկսեցի ուսումնասիրել լեզուն, ձեռք բերել ամենակարևորը՝ վրաց ընկերներ և մինչ օրս պահպանել կապը նրանց հետ։ Ուսումնական տարվա ամենասպասված ժամանակահատվածը հենց այս՝ ապրիլ ամիսն է, երբ մեր վրացի ընկերները հյուրընկալվում են կրթահամալիրում: Գրեթե ամեն տարի նրանց ընդունելության պատասխանատուներից եմ եղել՝ աշխատանքի իմ մասը ունեցել պատշաճ ընդունելության կազմակերպման գործում: Մեծ պատասխանատվություն ես զգում, երբ քեզ վստահում են դիմավորել և օրը կարգապահ անցկացնել հյուրերի հետ։ Նրանից ոչ ոք, ոչ մի տեղից չպետք է ուշանա: Մենք պետք է լինենք միասին, անկախ նրանից՝ մենք դպրոցում ենք՝ շրջայցի, քաղաքի կենտրոնում՝ քայլքի, թե՝ այլ ….

Եթե միայն դուք ներկա լինեք հայ-վրացական համատեղ մեդիաուրբաթին …. Դա այլ բան է: Դա տոնախմբություն է, համերգ, ցուցադրություն, ներկայացում, ամենինչ …. Կրթահամալիրի մյուս դպրոցների համար լավ օրինակ է, կուզեմ, որ շատերը փորձեն այս փորձը կիրառել:
Մի փոքր վրացերեն ․․․․
Մե մքվիա Սուսիկ,թուխդ մեդի ծլիսավար:Վսաբլո Մխիթար սեբաստացի սասծաբլո կոմպլեքսիս մե թերթ մեդե կլաշի: Ցխովրոբ Երեվանշի Երեևանի լամազի քալաքիա: Վսաբլո քարթուլի,միղվարս քարթուլի դա սաքարթվելո: Երեվանշի չվենի սկոլա երթա երթիա սադալց սավլոբեն քառթուլի:
Առաջարկում եմ ծանոթանալնաև այս նյութերիս
No comments:
Post a Comment