Sunday, March 10, 2019

Իմ Չարենցը

Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Տպավորություն է ստեղծվում,որ քնարական հերոսը հոգնած ամեն ինչից փորձում է հանգստություն փնտրել։
Այստեղ քնարական հերոսը չի կարողանում քնել և բացատրում է,թե ինչպես են ձիերը դոփում իր գլխում և գնում են ահայտ ճանապարհով:
Մարիոնետկա
Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։
Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։
Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։
Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․

Այստեղ Չարենցը նկարագրում է մարիոնետկաներին, նրանց գունատ դեմքը, անշարժ աչքերը, որոնք ինչ-որ տեղ են նայում: Տպավորություն է ստեղծվում,որ լարված վիճակում է եղել բանաստեղծությունը գրելուց։Նրանք կամաց-կամաց շարժվում են, ձեռքը վեր վար է անում, ոտքը գետնին է խփում:

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09