Տրվում է հիմնական կլիմայագոյացնող գործոնների և պրոցեսների նկարագրությունը: Գնահատվում է ջերմոցային գազերի ներդրումը կլիմայի փոփոխության մեջ անցյալում, ներկայում և մոտակա 100 տարիների ընթացքում: Դիտարկվում են կլիմայի փոփոխության հետևանքները, այդ թվում Հայաստանում, ինչպես նաև միջազգային հանրության գործողությունները` ուղղված կլիմայի փոփոխության բացասական հետևանքների կանխարգելմանը:
Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Տարօրինակն այն է, որ առ այսօր, մեծ թվով բնապահպաններ, որոշ մասնագետներ, եւ, հատկապես, միջազգային քաղաքական կառույցներ (ՄԱԿ, ԵՄ եւ այլն), պետական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, առանձին քաղաքական գործիչներ շարունակում են համառորեն պնդել ու «հիմնավորել» Երկիր մոլորակի մթնոլորտի սահմաններում, մարդկային գործունեության, արդյունաբերական որոշակի արտանետումների արդյունքում, «ջերմոցային էֆեկտի» առաջացման վարկածը, ինչն էլ, նրանց կարծիքով, հանգեցրել է արդեն իսկ դիտվող, այսպես կոչված «գլոբալ տաքացման» պրոցեսներին:
Առաջին հայացքից անհավանական է թվում, որ մեր մոլորակը տարաբնակեցնող սպիտակուցային մարմիններից կազմված բարակ «թաղանթը» կարող է ինչոր չափով ազդել այնպիսի գլոբալ բնութագրիչի վրա, ինչպիսին Երկրի կլիման է: Այնուամենայնիվ, հենց այդ «կենսազանգվածն» արդեն մեկ անգամ չէ, որ կտրուկ կերպարանափոխել է մեր մոլորակի պատկերը՝ մթնոլորտի կազմը, օվկիանոսների միջին ջերմաստիճանը, հողերի կազմը և այլն: Որոշ ժամանակ առաջ երկրի կլիմայի վրա ազդել են հիմնականում բույսերը և ջրիմուռները, իսկ հիմա հերթը հասել է կենդանիներին, ավելի կոնկրետ՝ դրանցից ամենաակտիվին՝ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ:
Գրեթե ամեն օր տվյալ ոլորտի ուսումնասիրությունների հաղորդագրություններ են հայտնվում: Մասնավորապես բնագետները լուր են հայտնում հյուսիսում թռչունների որոշ տեսակների արեալների տեղափոխման մասին: Կանադացիները նշում են, որ Հյուսիսային կիսագնդի գետերը միջինում երկու շաբաթ ավելի քիչ են սառած մնում, քան կես դար առաջ: Գրենլանդիայում վերջին տարիներին կտրուկ արագացել է ծով իջնող սառցաբեկորների շարժը: Արկտիկական սառույցներն ամռանը շատ ավելի հյուսիս «են քաշվում», քան առաջ:
No comments:
Post a Comment