Tuesday, April 30, 2019

Գործնական քերականություն

2.Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։

Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։
 .Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09