Monday, April 20, 2020

Դեպի <Ժայռ> հիշողություններ․

Ինձ համար անհնարինը դարձավ հաճելի և սովորական երևույթ: 
Բարև: Ես Սուսաննան եմ՝ կրթահամալիրի անբաժանելի սանը: Տպավորություններս շատ են, և ես նորից կպատմեմ ինձ հարազատ դարձած Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարից: Անհնարին էր պատկերացնել ինձ առանց ինտերնետի, հեռախոսի, հեռախոսի մարտկոցի: Այս բոլորի հետ միասին անթիվ նորեկների տարբերվող հայացքներ: 
Օր առաջին: Ինձ համար առաջին օրը դարձավ ծանոթությունների օր և կոտրվեց բոլոր սահմանները: Երեկոյան, երբ բոլորս հավաքվեցինք, սկսեցինք ծանոթանալ,բոլորս իմացանք լավ և վատ կողմերը մեր բնավորության: Արդեն բոլորս միասին էինք և բոլորիս հուզող հարցը մեկն էր. ինչպե՞ս տաքանալ: Եղանակը ցուրտ էր, բայց դա նպաստեց նրան, որ մենք բոլորս ավելի մտերմանանք: Անհնարինը ինձ համար հաղթահարված է: Ես սովորեցի լինել բոլորի հետ հավասար, կիսել ցուրտը, ինչու չէ նաև անքնությունը: Արդեն վերջին օրն էր, չնայած նրան, որ ցուրտ էր, բայց մենք համառությամբ ուզում էինք ճամբարը շարունակել մի քանի օր ևս: Ճամբարը ինձ տվեց լիքը-լիքը լավ ընկերներ:

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09