Հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1876թ. մարտի 8-ին Կոստանդնուպոլսում: Ավարտել է տեղի Կեդրոնական վարժարանը, ապա 1895թ. մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում:
1898թ. եկել է Անդրկովկաս և նվիրվել մանկավարժական ու գիտական գործունեության: Որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում: ԵՊՀ-ն հիմնադրվելիս նա հրավիրվել է որպես հայագիտական, լեգվաբանական ու արևելագիտական առարկաների դասախոս: 1943թ., երբ ստեղծվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Հր.Աճառյանը հաստատվեց ակադեմիայի հիմնադիր անդամների թվում
No comments:
Post a Comment