Monday, November 27, 2017

Թբիլիսի

Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից:

Գտնվում է համանուն գոգահովտում և մասամբ՝ Սամգորի տափաստանում` ծովի մակերևութից 380–770 մ բարձր: Խոշոր արդյունաբերական կենտրոն և տրանսպորտային հանգույց է, ունի միջազգային օդանավակայան: Քաղաքում զարգացած է մեքենաշինական (հաստոցների, էլեկտրաքարշերի, գյուղատնտեսական մեքենաների, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ավիացիոն), թեթև (տեքստիլ, կաշվի-կոշիկի և այլն), սննդի (այդ թվում՝ գինեգործության, պտուղ-բանջարեղենի, ծխախոտի), փայտամշակման, ապակու և ճենապակու արտադրությունը, քիմիական ու դեղագործական արդյունաբերությունները, գործում է մետրոպոլիտեն (1966 թ-ից):
537935_501192723271066_731219598_n (1)
Թբիլիսիում են գտնվում Վրաստանի գիտությունների ակադեմիան, 11 բուհ (այդ թվում՝ 3 համալսարան), 14 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի), շուրջ 20 թանգարան (արվեստի, գրականության, պատկերասրահ և այլն):
Թիֆլիսը Վախթանգ I Գորգասալ թագավորի (մոտ 440–502 թթ.) օրոք դարձել է Արևելյան Վրաստանի՝ Քարթլիի տնտեսական կենտրոնը, իսկ նրա որդի Դաչիի օրոք՝ Քարթլի պետության մայրաքաղաքը: VIII դարի 30-ական թվականներից Թիֆլիսը եղել է արաբ ամիրի նստավայրը, ազատագրվել է 1122 թ-ին և Դավիթ Շինարար թագավորի օրոք դարձել վրաց պետության մայրաքաղաքը: XIV դարի 2-րդ կեսին քաղաքն ավերել են Լենկթեմուրի զորքերը, իսկ XV–XVII դարերում բազմիցս ասպատկել են թուրքական և պարսկական զորքերը:

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09