Thursday, November 9, 2017

Էլեգիս գետի վրա ՀԷԿ




Եղեգիս (Էլեգիս) գետը հոսում է Վայոց ձորի մարզում։ Արփա գետի վտակն է: Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավ-արեւելյան լանջերից և Գետափ գյուղից 2 կմ հարավ աջից միախառնվում Արփային: Նրա երկարությունը 47կմ է:
Եղեգես գետի վրա կառուցված են հետեւյալ փոքր ՀԷԿ-երը ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2013թ. հոկտեմբրի 1-ին տրված լիցենզիաների` 2013թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թվում է Եղեգիս գետի վրա կառուցվող «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը, որի շահագործողը «Ռուս ընդ Հար» ՍՊԸ-ն է, դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 2*2950 մետր, «Ալնարս» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «Ալնարս» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 2300 մետր։
Այսպիսով՝ Եղեգիս գետը խողովակի մեջ է վերցվում  24894 մետր երկարությամբ գումարային տարածքում` չհաշված «Եղեգիս» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը բացակայում է: Այս ցուցանիշը կազմում է գետի է, որ գետի 52․96%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա աղետ է Եղեգիս գետի համար։

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09