Ջերմուկում երբեք չեմ եղել։ Քաաղաքի ու հանքային ջրերի մասին լսել ու կարդացել եմ ու միշտ ուզել եմ տեսնել առողջարանային քաղաքը, խմել հենց աղբյուրից հոսող ջուրը։ Մինչ կհասնեմ Ջերմուկ, մի քանի տեղեկություններ եմ գտել համացանցից, որտեղ ներկայացվում է քաղաքի տուրիստական նշանակությունը։
Պատճառը, որ ամեն տարի Ջերմուկ քաղաք մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, հանքային ջրերի բուժիչ հատկությունն է: Ջերմուկ անունը նշանակում է “տաք աղբյուր: Այս վայրը հայտնի է նաև իր առողջարններով, հանգստավայրերով, շքեղ բնությամբ և մաքուր լեռնային օդով: Քաղաքը շրջապատող լեռներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի խիտ անտառները, ջրվեժները, գույնզգույն մարգագետինները: Ջերմուկ քաղաքը հայտնի է նաև հանքային ջրերի իր ըմպելասրահով, որը խորհուրդ է տրվում այցելել այն մարդկանց, ովքեր ունենառողջական տարբեր խնդիրներ: Քաղաքի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հնագույն պատմական ու ճարտարապետական հուշարձաններ:
Ըստ լեգենդի, մի անգամ, որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկի: Վիրավոր եղնիկը սկսում է փախչել և ոտքերը հազիվ քարշ տալով, հասնում Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և, ջրից դուրս գալիս բոլորովին առողջ ու ապաքինված: Որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է Ջերմուկի խորհրդանիշը
Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189 թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար:Ճամփորդությունից հետո կկիսվեմ սեփական մոտեցումներով։
աղբյուրը ՝
No comments:
Post a Comment