Այսօրը յուրահատուկ ձևով կառանձնացնեմ,որովհետեև իմ տանը հյուրընկալել էի Նորային, Մարտային, Նորա Գորյուրին ու Գառենին։Հայկական ավանդական գաթայով դիմավորեցինք ստամբուլահայ ընկերներիս:
Կարելի է ասել,որ նրանք պատրաստեցին: Ու դա շատ լավ ստացվեց: Շրջեցինք տանը, ծանոթացրեցի Հայկական հուշանվերների,տարազների, մառանում հայկական գինիները տեսան: Բոլորս միասին մասնակցություն ունեցանք ավանդական խորովածի պատրաստմանը։Ես ինձ այնքանով լավ զգացի,որ զգում էի իրենց հաճելի է ամեն մի պահը։ Դա ինձ համար շատ կարևոր էր, ուզում էի իրենց ազատ զգան, դառնան ընկեր: Խոսեցինք ծանոթացրի իմ ընտանիքի հետ, իրենք էլ պատմեցին իրենց ծնողներից:Շատ լավ երեկո ստացվեց:
No comments:
Post a Comment