- Իմ Տերյանը
Բոլոր բանաստեղծները ունեն յուրահատկություններ: Բոլորն էլ ամեն մի մասով ինձ շատ դուր են գալիս, սակայն Վահան Տերյանը ինձ համար առաջնային է:Գրականության անսպառ գանձարանում Տերյանը ներշնչանքի աղբյուր է ինձ համար:Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքի բանաստեղծությունները ընթերցելով կախարդվում եմ նրա եթերային սիրով ։
- Տերյանը ժամանակակիցների հուշերում
127 տարի առաջ ,1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա մահվանից անցել է ավելի քան 90 տարի, սակայն այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:
- Վահան Տերյանի անծանոթ նամակը
(Հատված 1915 թ. սեպտեմբերի 13-ին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից)
… Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին:

- Վահան Տերյանի վերջին ժամերը
Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
- Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»
- Անհայտ Տերյանը ֆիլմը
- «Վահան Տերյան. սիրո բանաստեղծ»— ֆիլմ
No comments:
Post a Comment