Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին Ճանտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 - 1940 թթ. հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։
Ինձ ամենա շատը դուր եկած բանաստեղծությունը։
Որքա՜ն տառապանք, Աստուած իմ, չորս դիս
Կեանքի դաշտերէն փչող ամէն հով
Հառաչ ու կսկիծ կը զարնէ դէմքիս:
Անմեղ զոհերու արիւնով եռուն
Հողը ոտքիս տակ կը մնայ միշտ թաց
Եւ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ՝ արիւնով հարբած:
Գլուխս ինչպէ՞ս ես դնեմ բարձիս
Եւ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անգին անքուն մօտիկ դրացիս
Կը հսկէ զաւկին հոգեվարքին քով:
Սռւրի ու սովի կր դառնան աւար
Լոյսի պէս պայծառ մանուկներ սիրուն
Եւ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
Աշխատաւորի քրտինքով օծուն:
Ես ինչպէ՞ս նստիմ խնճոյքի սեղան
Եւ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կը խլեն մարդիկ անվարան
Որբի մը բերնէն պատառը հացին:
Աստուա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ.
– Ես ինչպէ՞ս կրնամ քար դնել խղճիս…
Կեանքեր թեւաբեկ եւ շղթայակիր.
– Աշխարհի ցաւով հիւա՜նդ է հոգիս…
Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6
Ինձ ամենա շատը դուր եկած բանաստեղծությունը։
Աշխարհի Ցաւով
Սիրտս կ՛արիւնի՛ աշխարհի ցաւով,Որքա՜ն տառապանք, Աստուած իմ, չորս դիս
Կեանքի դաշտերէն փչող ամէն հով
Հառաչ ու կսկիծ կը զարնէ դէմքիս:
Անմեղ զոհերու արիւնով եռուն
Հողը ոտքիս տակ կը մնայ միշտ թաց
Եւ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ՝ արիւնով հարբած:
Գլուխս ինչպէ՞ս ես դնեմ բարձիս
Եւ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անգին անքուն մօտիկ դրացիս
Կը հսկէ զաւկին հոգեվարքին քով:
Սռւրի ու սովի կր դառնան աւար
Լոյսի պէս պայծառ մանուկներ սիրուն
Եւ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
Աշխատաւորի քրտինքով օծուն:
Ես ինչպէ՞ս նստիմ խնճոյքի սեղան
Եւ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կը խլեն մարդիկ անվարան
Որբի մը բերնէն պատառը հացին:
Աստուա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ.
– Ես ինչպէ՞ս կրնամ քար դնել խղճիս…
Կեանքեր թեւաբեկ եւ շղթայակիր.
– Աշխարհի ցաւով հիւա՜նդ է հոգիս…
Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6
No comments:
Post a Comment