Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

Մժեղի հաշիվ
Երբ ամուսնացավ
Կիկո խորհեցավ
Սենյակին մեջը որքան մժեղ կա
Կեսն իրեն երբ գա
Կեսն ալ իր կնոջ կ'երթա - կկիսվի -
Բայց մժեղները - աշուն էր - շատցան
Ու հիմա նորեն
Մժեղը նույնքան
Կին մ'ալ ավելի
Երբ ամուսնացավ
Կիկո խորհեցավ
Սենյակին մեջը որքան մժեղ կա
Կեսն իրեն երբ գա
Կեսն ալ իր կնոջ կ'երթա - կկիսվի -
Բայց մժեղները - աշուն էր - շատցան
Ու հիմա նորեն
Մժեղը նույնքան
Կին մ'ալ ավելի
No comments:
Post a Comment