Դժվար է գտնել մարդկային գործունեության մի բնագավառ, որտեղ չզգացվի առարկաները որոշակի կարգով խմբավորելու և հաշվելու, դրանց չափերը, ձևն ու փոխադարձ դիրքը որոշելու անհրաժեշտություն: Մաթեմատիկան հենց այդ գիտելիքների ու հմտության ամբողջությունն է. այն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:
Մաթեմատիկայի հիմնական բնագավառներից են թվաբանությունը, երկրաչափությունն ու հանրահաշիվը: Այսպես կոչված «մաքուր» մաթեմատիկոսներին հետաքրքրում են ամենաբազմազան վերացական խնդիրներ, օրինակ՝ տարբեր թվերի և պատկերների միջև եղած հարաբերակցություններն ու ընդհանուր օրինաչափությունները: Այլ մաթեմատիկոսներ զբաղվում են մաթեմատիկայի նվաճումները տարբեր բնագավառներում, օրինակ` բնական գիտություններում և ճարտարագիտական մշակումներում կիրառելու հարցերով:
Մաթեմատիկական հաշվարկների հիման վրա են կառուցվում ժամանակակից ամենաբարդ սարքերը՝ համակարգիչներն ու տիեզերանավերը:
Մաթեմատիկան զարգանում և փոփոխվում է զուտ մաթեմատիկական հետաքրքիր խնդիրների (նաև խաղերի) հայտնաբերման ու դրանց լուծման ճանապարհով: Աշխարհի մաթեմատիկոսները հաճախ միմյանց հետ քննարկում են առավել կարևոր խնդիրներն ու որոշում, թե ովքեր են ճիշտ լուծումներ գտել:
No comments:
Post a Comment