Friday, April 24, 2020

Բանտարկված տանը ․․․․



Երբ բանտարկված ես տանը, արդեն տնից դուրս գտնվելը քեզ համար մեծ ճոխություն է։ Մենք չենք գնահատւմ մեզ տրված ժամանակը և հնարավորությունը։ Արդեն 3 շաբաթ է մեկուսացել ենք տանը և տնից դուրս գալը շատ հազվադեպ է պատահում՝ կոնկրետ դեպքում։ Ինձ համար կյանքի գույները փոխվել են. ես ապրում եմ մռայլության մեջ։ Դպրոցը, դասերը կյանքիս գունեղ պահերը վիրուսը սևացրել է։

  • Օրս սկսվում է առավոտյան 10-11-ն ընկած ժամանակահատվածում։ Առավոտյան արթնանալուն պես առաջին բանը, որ անում եմ, դա լրատվական կայքեր մտնելն է կամ ֆեյսբուքը։ Սկզբում նայում եմ վարակվածների քանակը և մեծ հիասթաբություն սկսած արդեն սկսվում է օրս։

Հետո հետևում եմ առցանց դասերին, օրվա մեծ մասը լինում եմ օնլայն, որպեսզի ոչինչ բաց չթողեմ։


  • Ցերեկը՝ ժամը 1-2-ն ընկած ժամանակահատվածում օրս անցնում է խոհանոցում։ Կողմնակից լինելով առողջ սննդին և առողջ ապրելակերպին, պատրաստում եմ առողջ սնունդ՝ ողջ օրվա համար։ Միաժամանակ ցանկություն ունեմ տիրապետելու մայրիկիս խոհանոցային հմտություններին, ուստի՝ սովորում և պատրաստում եմ քաղցրեղեն. բլիթներ, տորթեր, ռուլետ, բիսկվիթ և մի շարք այլ համովություններ։
Տանը մնալու լավ կողմերից մեկը դա է։ Ժամանակս իզուր չկորցնելու համար, ես արդեն լավ տիրապետում եմ խոհարարական հմտություններին։

  • Հետևելով «Ես եմ՝ շրջանավարտը» առցանց նախագծին, ես նույնպես նկարահանեցի իմ տեսանյութը։ Կարծում եմ, տեսել եք իմ տեսանյութը իսկ, եթե դեռ չեք տեսել, ապա կարող եք այն գտնել իմ բլոգում։
Երեկոյան ժամանակս նվիրում եմ ընտանիքիս, քանի որ առանց բացառության մենք բոլորս տանն ենք լինում։ Արդեն ընտանեկան միջավայրում դիտում ենք ֆիլմեր, խաղում շատ հին խաղեր։ Պարետային խիստ ռեժիմը ունի իր դրական կողմերը։ Ինչպես մեր ընտանիքում, այդպես էլ բոլորի ընտանիքներում, բոլոր անդամները տանն են լինում և դա ինձ համար շատ ողջունելի է։ Շատ կարևոր է չզգալ ընտանեկան ջերմության պակասը։

Տանը մնալով խիստ հետևում եմ շունիկիս խնամքին։ Օրվա մեջ 1 ժամ հատկացնում եմ և դրսում մարզեցնում եմ շունիկիս։ Իսկ գիշերը՝ ժամը 12-1-ն արդեն քնելուս ժամն է։ Պառկում եմ և հույսով սպասում, այն առավոտվան, երբ նորից կգնամ դպրոց։ Հույսերս ինձ չեն լքում և ես համոզված եմ, որ շատ շուտով կորոնավիրուսը կլքի մեզ և մենք կանցնենք մեր բնականոն ռեժիմին։

No comments:

Post a Comment

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09