Monday, March 30, 2020

Կարանտինյան տխուր առավոտ

Առավոտ էր,ձայն չկար։Երկինքը պարզ էր,փողոցում մարդիկ չկային։Միայն ես էի։Քայլում էի լռության հետքերով։
Արև չկար երկնքում։Պարզ երկինք էր։Հետո հայտնվեցին ծիտիկները երկնքում։Արևը կարծես ուզում էր դուրս գալ։

Ժպտացող մարդիկ չկային փողոցում, կարծես մոլորվել էին անդունդում։
Ու՞ր եք մարդիկ
ինչու՞ եմ Ես միայնակ.......
Ու այսպես ես քայլում էի փողոցով փնտրելով ժպտացող մարդկանց։
Լռությունը ինձ տանում էր դեպի անդունդ,քայմում էի կամաց-կամաց։Քայլերս փոքր-փոքր էին,բայց ես զգում էի,որ արդեն հասել եմ իմ անդունդին։

Sunday, March 15, 2020

Մահածու հիվանդություններ,վիրուսներ և համաճարակներ




21-րդ դարի համաճարակները

Խոզի գրիպ

Երկրագնդի բնակչությունը հաջորդ համաճարակի հետ բախվեց 2009 թվականին։ Այդ ժամանակ նոր խոզի գրիպ առաջացնող եւ թե’ կենդանուց մարդուն, թե’ մարդուց մարդուն փոխանցվող H1N1 վիրուսի տարածումը սկսվեց Մեխիկոյից եւ «գրավելով» Մեքսիկան ու ԱՄՆ-ը՝ հասավ Իսպանիա՝ այնտեղից էլ տարածվելով ողջ Եվրոպայում։

Խոզի գրիպից մահացածությունը, ըստ Հարվարդի՝ հասարակության առողջության դպրոցի տվյալների, կազմում է վարակվածների թվի ընդամենը 0,007 %-ը։ Այդ ցուցանիշն ավելի ցածր է, քան սովորական սեզոնային գրիպինը։Իսկ Դեղագործատնտեսական միջտարածաշրջանային կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոցենտ Պ. Վորոբյովի կարծիքով էլ խոզի գրիպը մտացածին հիվանդություն է, որի շուրջ բոլոր շահարկումները մի նպատակ ունեին՝ գերշահույթներ ստանալ հակավիրուսային միջոցների եւ պատվաստանյութերի վաճառքից։

Թռչնի գրիպ
2013-ի փետրվարին Հարավային եւ Արեւելյան Ասիայում արձանագրվեցին H5N1 եւ  H7N9 մանրէների հարուցած եւ ընտանի թռչուններից մարդուն փոխանցվող թռչնի գրիպի բազմաթիվ դեպքեր։
Բժիշկները, սակայն, ծանոթ էին այդ հիվանդությանը, որն առաջին անգամ գրանցվել էր 2003 թվականին, կրկին Ասիայում։ Պարզապես այն ժամանակ մարդկանց վարակվելու ընդամեը 100 դեպք էր արձանագրվել, ոչնչացվել էր 140 մլն հավ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ 2003-2013 թթ. դեկտեմբեր ժամնակահատվածում H5N1 վիրուսով մարդկանց վարակվելու 649 դեպք է գրանցվել 15 երկրում, 384 մարդ մահացել է։ Մահվան պատճառ են դարձել բարդացումները՝ թոքաբորբի սրացում, երիկամների, լյարդի, արյունաստեղծ օրգանների ախտահարում։

Էբոլա վիրուս
Այն սուր վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարդուն ու կենդանիների մի քանի տեսակի։ Վիրուսն անվանումը ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Էբոլա գետից, որի մոտակայքում առաջին անգամ արձանագրվել է հիվանդությունը։
Մահացության ցուցանիշը հասնում է մինչեւ 90 տոկոսի։
Էբոլայի բռնկումները մի քանի տարին մեկ պարբերաբար գրանցվում են Կենտրոնական Աֆրիկայի երկրներում, մասնավորապես Կոնգոյում եւ Ուգանդայում։

Նյութի աղբյուրը ՝
http://www.usanogh.am/glxavor/hamacharak-trchnagrip-xozagrip-ebola-poliomielit/


Հիվանդությունների տարածումը կապված է տեղանքի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, նաև ազգերի ժառանգականության հետ: Բայց կան հիվանդություններ, որոնք տարածված են գրեթե ամենուր և մեծ գլխացավ են գրեթե բոլոր պետությունների համար: Ընդ որում այն ժամանակներից, երբ հակաբիոտիկներն ու պատվաստանյութերը ճնշեցին ինֆեկցիոն, այսինքն` վարակիչ հիվանդությունները, առաջին պլան մղվեցին տեխնածին կամ, ինչպես ասում են, 21-րդ դարի հիվանդությունները:




50 ամենատարածված հիվանդությունները
Դեպրեսիան կամ, ինչպես ասում են, ընկճախտը, որն արտահայտվում է տրամադրության անկմամբ, շարժողական և մտային արգելակումներով: Գիտնականներն այն նոր դարի պատիժ են կոչում

Սուր շնչառական հիվանդությունները. տարբեր տեսակի վիրուսների հարուցած հիվանդությունների խումբ է. ախտահարվում են հատկապես վերին շնչառական ուղիները: Արտահայտվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, հարբուխով, հազով և կոկորդի ցավով:

Օստեոխոնդրոզը. ողնաշարի դեգեներատիվ հիվանդություն է, պայմանավորված է միջողային սկավառակների աստիճանական խաթարումներով:
Ամենատարածված հվանդությունների երկրորդ եռյակը կարելի է անվանել «ամենամահացու», որովհետև հենց այս հիվանդությունների պատճառով են գրանցվում մահվան ամենաշատ դեպքերը:

Սրտամկանի ինֆարկտ, կաթված: Ինֆարկտը, կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունը հաճախ աթերոսկլերոզի հետևանք են լինում: Աթերոսկլերոզն օրգանիզմում ճարպերի փոխանակության խանգարումների և արյան մեջ խոլեստերինի ցուցանիշի մեծացմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդություն է: Աթերոսկլերոզի ավելի շատ հակված են քիչ շարժվող, պասիվ կենսակերպով մարդիկ, որոնք սխալ են սնվում, ծխում են և ալկոհոլ օգտագործում:

Օնկոլոգիական հիվանդություններ, որոնց պատճառները շատ են: Դրանք կարող են ծագել քիմիական նյութերից, կոնսերվանտներից կամ ռադիոակտիվ ճառագայթներից:
Տեխնածին վնասվածքներ և թունավորումներ, որոնք հենց մարդկային գործունեության արդյունք են: Երկրագնդի վրա ամեն օր ավտոաղետներից և ավիապատահարներից հազարավոր մարդիկ են զոհվում:

Աղբյուրը ՝ https://newmag.am/2015/2150/
Կարող ես շարունակել կարդալ այս հղումով


Մահածու հիվանդություններ,որոնք խլել են միլիոնավոր մարդկային կյանքեր։

Կարմրուկ

Այսօրվա տվյալներով այս հիվանդությունից ամբողջ աշխարհում տարեկան 160 հազար մարդ է մահանում, որոնց 75 տոկոսը մինչև հինգ տարեկան երեխաներն են: Հիմա ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչքան մի քանի դար առաջ: 16-րդ դարում, երբ չկային էֆֆեկտիվ միջոցներով այդ հիվանդության դեմ, այդ հիվանդությունը մոտ 500 միլիոն մարդու կյանք խլեց:

Էբոլա

Մենք բոլորս այս մղձավանջի մասին իմացանք բոլորովին վերջերս` 2015-ին: Մինչև այդ հիվանդության մասին գրեթե հայտնի չէր, քանի որ սահմանափակ թվով վարակվածներ կային: Էպիդեմիան սկսվեց 2014-ին` Աֆրկայում: Ինչպես է արտահայտվում  էբոլան. սկզբում կզգաք թուլություն, սուր ցավեր ստամոքսում, լուծ, որին կավելանա թութքը, չոր հազը, փսխումը: Եթե հիվանդը չէր լավանում 7-10 օրվա ընթացքում, ապա վարակակիրն ավելի վտանգավոր էր դառնում:


Դեղին տենդ

Հիվանդությունը տարածված է հիմնականում տրոպիկական գոտիներում և տարածվում է մոծակների խայթոցից: Վարակվելուց 3-4 օր հետո հիվանդն ընկնում է անկողին` 39-41 աստիճան ջերմությամբ:  Նա փսխում է և տառապում է սարսափելի գլխացավերից: Հարվածի տակ է ընկնում նաև վարակավածի լյարդը, մաշկը ստանում է դեղին երանգ` որտեղից էլ հիվանդության անվանումը: Կախված պայմաններից, վարակվածների 25-60 տոկոսի համար հիվանդությունը լինում է վերջին բանը, որ զգացել են` մեռնում են կարճ ասած: Բայց հաջողվում է ողջ մնալ, նրանց հաճելի բոնուս է սպասվում` իմունիտետ այդ հիվանդության դեմ ամբողջ կյանքի համար:

Նյութի աղբյուրը ՝ https://newmag.am/2016/viruses/






Wednesday, January 1, 2020

Նախագծային ուսումնական շաբաթ



Բուհ առանց մասնավոր պարապունքների:Կրթահամալիրը տալիս է այդպիսի հնարավորություն:


Կրթահամալիրը ավագ դպրոցի յուրաքանչուր սովորողի տալիս է այն հնարավորությունը,որ առանձ լրացուցիչ դպրոցից դուրս կամ ներս պարապունքների մասնակցի:Մենք բոլորս ունենք հնարավորություն ընտրելու լրացուցիչ առարկաներ:Հայոց լեզուն մեր ուսումանական պլանով մենք ունենք 2 ժամ,բայց որպես բուհ ընդունվելու համար կարող ենք ընտրել հավելյալ ժամեր քերականության և գրականության,այսինք  ընտ ինձ կրթահամալիրը մեզ տալիս է ընարավորություն ընդունվել Բուհ առանձ մասնավոր պարապունքների:
Սոցցանցերը ժամանակ վատնելու միջոց են:


Սոցցանցերը մեր կյանքում ավելորդ ժամանակի կորուստ հաստատ չի տա,որովհետև սոցցանցերը ամենա հեշտ լուրեր տարածող միջոցն է հիմա:Լուրերով կամ չգիտեմ լրատվական կայքերով քաղաքական նորությունները մինչև հասնում է եթեր ես արդեն կարողանում եմ համացանցում կոնկրետ ֆեյսֆուքում արդեն տեսնել նորությունները:Հեռախոսները,համակարգիչները ամենակարևորը համացանցը մեր կյանքի մի մասն է դարձել և եթե պակասը զգացվում է ես ինքս ինձ լիարժեք չեմ զգում:Տպավորություն է,որ առանց համացանց կյանքը չկա:

Thursday, December 19, 2019

Հաշվետվություն



Տարին սկսելուն պես Սեպտեմբերի 1ը անցկացրեցի Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում:
Եղանակը ցուրտ էր,բայց դա մեզ չխանգարեց տպավորիչ ճամփորդություն ունենալուն:




Նյութը կարող ես կարդալ այստեղ`
Սևանից հետո մեծ հրապուրանքով սկսեցինք ուսումնական տարին:
Քայլերը դեպի դպրոց շատ խորն էին քանի որ,ես գիտեյի սա իմ վերջին քայլերն են դեպի դպրոց:
Ընդամենը մեկ ուսումնական տարի և վերջ,կսկսվի ուսանողական կյանքը: 
Նյութը այստեղ ` 


Դպրոցում նախագծերը շատ շատ են:
Չնայած իմ պասիվության ես հասցրել եմ մասնակցել նախագծերի և քննարկումների:
նյութը այստեղ ` 
1, 2

Միշտ տարբեր նախաձեռնություններով հանդես է գալիս տիկին Ելենան։Կազմակերպում հետաքրքիր նախագծեր և քննարկումներ։
Նախաիծ ՝ <Նախշուն աշուն > 

Կարդա այստեղ իմ նյությը ՝
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/11/blog-post_20.html
Նախագիծ ՝ 1,2,3

Իմ ձեռքբերումներից մեկը այն է,որ ես իմ օրը չեմ պատկերացնում առանց գրքերի։Տարբեր գրականություններ ՝ Ռուսական,ժամանակակից և հին գրականություն։Այս տարվա ընթերցումներս շատ չեն սակայն ունեմ վերլուծություններ։

Շահան Շահնուր | Պճեղ մը անուշ սիրտ
Վերլուծությունս կարդա այստեղ ՝ 
https://hovhannisyansusanna.blogspot.com/2019/11/blog-post_82.html

Շահան Շահնուր «Նահանջ առանց երգի»
Վերլուծություն ՝

Գուրգեն Մահարի-«Ծաղկած փշալարեր»
Վերլուծություն՝

Դպրոցս միշտ տարբերվել է և եղել է յուրահատուկ։Տոնախմբություններ,ծիսական հարսանիք,թթու դրիկ,ղափամա և էլի լիքը լիքը ավանդույթներ։
Պատասախանատու մեդիաուրբաթ ՝ ամենա սիրելի և աստղային պահը,երբ միայն ավագ դպրոցն է կենտրոնում։Ամենա տպավորիչ պահերից մեկը դա ուրբաթ օրն էր,երբ Ավագ դպրոց վարժարանը կենտրոնում էր։






Saturday, November 30, 2019

Շահան Շահնուր | Պճեղ մը անուշ սիրտ

Եպրաքսե հանըմը տրամվայում հանդիպում է մի երիտասարդի, ում ձեռքի ծրարը փաթաթված էր հայերեն թերթով և, հասկանալով, որ երիտասարդը հայ է, անմիջապես ջերմ ու սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ: Երիտասարդը խնդրում է հայ մամիկին՝ մի գրություն  հանձնել իր ապրած հյուրանոցի տիրոջը: Երբ Եպրաքսե հանըմը գրության բովանդակությունից ակամա իրազեկ է դառնում երիտասարդի ինքնասպանության մտադրության մասին՝ ցնցվում է մինչև հոգու խորքը՝ խորապես ցավելով երիտասարդի ճակատագրի համար:

Շահան Շահնուր «Նահանջ առանց երգի» Վերլուծություն

Վերլուծություն: -«Նահանջ առանց երգի» վեպը պատմում է երկու գլխավոր հերոսներ՝ Պետրոսի և Նենեթի սիրո պատմությունը: Պետրոսը Կ.Պոլսից Փարիզ գաղթած սովորական մի լուսանկարիչ էր, ով աշխատում էր հենց ինքն Նենեթի մոտ: Նենեթը գեղեցկի մի կին է, ով վարում էր անբարո կյանք և Լեքսյուրի սիրուհին էր: Բայց այս ամենը նրանց երկուսին չխանգարեց սիրել իրար, չնայած հետո  նրանց ուղղիները բաժանվեցին, Նենեթը նախընտրեց մնալ Լեքսյուրի մոտ, իսկ Պետրոսն էլ իր վիշտը խեղդում էր հայ ընկերներերի շրջապատում:

Գուրգեն Մահարի-«Ծաղկած փշալարեր»Վերլուծություն

Այն շատ խորիմաստ էր, փոքր ինչ էլ նաև հուզիչ, տխուր, որովհետև այս պատմվածքում նկարագրվում, պատմվում էր այն տանջանքների մասին, որոնց միջով անցել են շատ շատերը, այդ թվում և Մահարին: Երևանի բանտում հավաքվել էին նշանավոր մարդիկ, նրանց ծեծում էին, այդ ամենին հետևում էր մի նպատակ, որն էր մեղայական կորզումը: Ամենազարմանալին, աբսուրդայինն այն էր, որ բանտում գտնվողներից շատերը անվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներ էին: Բայց իսկական տանջանքները դեռ առջևում էին: Դատապարտյալներին ուղարկում էին հյուսիս, նրանք տեղափոխվում էին հատուկ գնացքներով, որոնք ունեին վանդակապատ պատուհաններ և դռներ:

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09