Tuesday, April 28, 2020

Վրացերենի դասընթացը` կրթահամալիրի հրաշալիք


Բարև: Ես այն աղջիկն եմ, ում կրտսեր, միջին և ավագ դպրոցները մեկտեղվեցին «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում», բայց, եթե ավելի մանրամասն կուզեք իմանալ իմ մասին, կարող եք ծանոթանալ այս նյութին:



Մի քանի շաբաթներ, և իմ կրթահամալիրից ինձ կմնան այն հրաշալիքները, որոնցից մեկը՝ իմ ճաշակով, որպես առանձնահատկություն այժմ կներկայացնեմ: Ավագ դպրոցի սովորողի անհատական պլանի մասին, եթե դեռ չեն խոսել ընկերներս, ապա վստահ եմ, հաստատ խոսելու են, ներկայացնեն՝ առանձին: Ըստ այդ անհատական ուսումնական պլանի սովորողն ունի հնարավորություն ուսումնասիրելու օտար լեզուների լայն տեսականի, այդ թվում՝ վրացերեն: Ինձ համար կրթահամալիրի հրաշալիք է հենց վրացերենի դասընթացը:
Ինչպես անհատական պլանի, այնպես էլ հայ-վրացական հանրակրթական կամուրջների մասին նյութին դեռ կծանոթանաք: Հայտնի նախագիծ է, ողջ Հայաստանով, Վրաստանով:
Վրացերեն լեզուն սկսեցի ուսումնասիրել 8-րդ դասարանից։ Վրացախոսների խմբից անպակաս են հետաքրքիր նախագծերը և հանդիպումները։ Այդ դասընթացի միջոցով սկսեցի ուսումնասիրել լեզուն, ձեռք բերել ամենակարևորը՝ վրաց ընկերներ և մինչ օրս պահպանել կապը նրանց հետ։ Ուսումնական տարվա ամենասպասված ժամանակահատվածը հենց այս՝ ապրիլ ամիսն է, երբ մեր վրացի ընկերները հյուրընկալվում են կրթահամալիրում: Գրեթե ամեն տարի նրանց ընդունելության պատասխանատուներից եմ եղել՝ աշխատանքի իմ մասը ունեցել պատշաճ ընդունելության կազմակերպման գործում: Մեծ պատասխանատվություն ես զգում, երբ քեզ վստահում են դիմավորել և օրը կարգապահ անցկացնել հյուրերի հետ։ Նրանից ոչ ոք, ոչ մի տեղից չպետք է ուշանա: Մենք պետք է լինենք միասին, անկախ նրանից՝ մենք դպրոցում ենք՝ շրջայցի, քաղաքի կենտրոնում՝ քայլքի, թե՝ այլ ….
Ծանոթացեք համատեղ ճամփորդական մի կտորին՝ Ոսկեվազի գինու գործարանից: 
Եթե միայն դուք ներկա լինեք հայ-վրացական համատեղ մեդիաուրբաթին …. Դա այլ բան է: Դա տոնախմբություն է, համերգ, ցուցադրություն, ներկայացում, ամենինչ …. Կրթահամալիրի մյուս դպրոցների համար լավ օրինակ է, կուզեմ, որ շատերը փորձեն այս փորձը կիրառել:
Մի փոքր վրացերեն ․․․․

Մե մքվիա Սուսիկ,թուխդ մեդի ծլիսավար:Վսաբլո Մխիթար սեբաստացի սասծաբլո կոմպլեքսիս մե թերթ մեդե կլաշի: Ցխովրոբ Երեվանշի Երեևանի լամազի քալաքիա: Վսաբլո քարթուլի,միղվարս քարթուլի դա սաքարթվելո: Երեվանշի չվենի սկոլա երթա երթիա սադալց սավլոբեն քառթուլի:

Առաջարկում եմ ծանոթանալնաև այս նյութերիս

Friday, April 24, 2020

Բանտարկված տանը ․․․․



Երբ բանտարկված ես տանը, արդեն տնից դուրս գտնվելը քեզ համար մեծ ճոխություն է։ Մենք չենք գնահատւմ մեզ տրված ժամանակը և հնարավորությունը։ Արդեն 3 շաբաթ է մեկուսացել ենք տանը և տնից դուրս գալը շատ հազվադեպ է պատահում՝ կոնկրետ դեպքում։ Ինձ համար կյանքի գույները փոխվել են. ես ապրում եմ մռայլության մեջ։ Դպրոցը, դասերը կյանքիս գունեղ պահերը վիրուսը սևացրել է։

  • Օրս սկսվում է առավոտյան 10-11-ն ընկած ժամանակահատվածում։ Առավոտյան արթնանալուն պես առաջին բանը, որ անում եմ, դա լրատվական կայքեր մտնելն է կամ ֆեյսբուքը։ Սկզբում նայում եմ վարակվածների քանակը և մեծ հիասթաբություն սկսած արդեն սկսվում է օրս։

Հետո հետևում եմ առցանց դասերին, օրվա մեծ մասը լինում եմ օնլայն, որպեսզի ոչինչ բաց չթողեմ։


  • Ցերեկը՝ ժամը 1-2-ն ընկած ժամանակահատվածում օրս անցնում է խոհանոցում։ Կողմնակից լինելով առողջ սննդին և առողջ ապրելակերպին, պատրաստում եմ առողջ սնունդ՝ ողջ օրվա համար։ Միաժամանակ ցանկություն ունեմ տիրապետելու մայրիկիս խոհանոցային հմտություններին, ուստի՝ սովորում և պատրաստում եմ քաղցրեղեն. բլիթներ, տորթեր, ռուլետ, բիսկվիթ և մի շարք այլ համովություններ։
Տանը մնալու լավ կողմերից մեկը դա է։ Ժամանակս իզուր չկորցնելու համար, ես արդեն լավ տիրապետում եմ խոհարարական հմտություններին։

  • Հետևելով «Ես եմ՝ շրջանավարտը» առցանց նախագծին, ես նույնպես նկարահանեցի իմ տեսանյութը։ Կարծում եմ, տեսել եք իմ տեսանյութը իսկ, եթե դեռ չեք տեսել, ապա կարող եք այն գտնել իմ բլոգում։
Երեկոյան ժամանակս նվիրում եմ ընտանիքիս, քանի որ առանց բացառության մենք բոլորս տանն ենք լինում։ Արդեն ընտանեկան միջավայրում դիտում ենք ֆիլմեր, խաղում շատ հին խաղեր։ Պարետային խիստ ռեժիմը ունի իր դրական կողմերը։ Ինչպես մեր ընտանիքում, այդպես էլ բոլորի ընտանիքներում, բոլոր անդամները տանն են լինում և դա ինձ համար շատ ողջունելի է։ Շատ կարևոր է չզգալ ընտանեկան ջերմության պակասը։

Տանը մնալով խիստ հետևում եմ շունիկիս խնամքին։ Օրվա մեջ 1 ժամ հատկացնում եմ և դրսում մարզեցնում եմ շունիկիս։ Իսկ գիշերը՝ ժամը 12-1-ն արդեն քնելուս ժամն է։ Պառկում եմ և հույսով սպասում, այն առավոտվան, երբ նորից կգնամ դպրոց։ Հույսերս ինձ չեն լքում և ես համոզված եմ, որ շատ շուտով կորոնավիրուսը կլքի մեզ և մենք կանցնենք մեր բնականոն ռեժիմին։

Tuesday, April 21, 2020

«Ես եմ շրջանավարտ»












Ողջույն։Ես Սուսաննան եմ: Ավագ դպրոցի 12-րդ դասարանում սովորող շրջանավարտներից մեկը:Այս հոլովակի ընթացքում ես Ձեզնից շատ ժամանակ չեմ խլի: Եթե հետևել եք իմ ընկերների տեսանյութերին, ուրեմն արդեն գիտեք, որ «Ես եմ` շրջանարտը» առցանց նախագծի նպատակն է ամփոփել Ավագ դպրոցում անցկացրած ուսումնական տարիները: Իմ ընկերներից շատերն ամփոփել այդ տարիներից 3-ը, բայց ես ուզում եմ խոսել իմ 12 տարիների մասին, քանի որ մանակապարտեզից սկսած կրթահամալիրի սան եմ: Ինչ խոսք, կրթահամալիրում անցկացրած տարիներս եղել են բովանդակալից, ուսուցողական և բովանդակաբին տարիներ։ Կրթահամալիրից ստացած ամենակարևորը, եթե առանձնացնեմ, պետք է ասեմ, որ ես այստեղ հնարավորություն ունեցա սովորել ազատ արտահայտել իմ միտքը տարբեր ոլորտներում։ Հիմա ինձ համարում եմ կայուն մարդ, որ պատրաստվում է դպրոցն ավարտելուց հետո զբաղվել բժշկությամբ: Այն հետաքրքիր պահերը, որոնք ես ապրեցի ճամբարային օրերին, նախագծային ուսուցման ընթացքում  և ես ինձ հետ տանելու եմ իմ կյանքի նոր փուլ:


Monday, April 20, 2020

Դեպի <Ժայռ> հիշողություններ․

Ինձ համար անհնարինը դարձավ հաճելի և սովորական երևույթ: 
Բարև: Ես Սուսաննան եմ՝ կրթահամալիրի անբաժանելի սանը: Տպավորություններս շատ են, և ես նորից կպատմեմ ինձ հարազատ դարձած Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարից: Անհնարին էր պատկերացնել ինձ առանց ինտերնետի, հեռախոսի, հեռախոսի մարտկոցի: Այս բոլորի հետ միասին անթիվ նորեկների տարբերվող հայացքներ: 
Օր առաջին: Ինձ համար առաջին օրը դարձավ ծանոթությունների օր և կոտրվեց բոլոր սահմանները: Երեկոյան, երբ բոլորս հավաքվեցինք, սկսեցինք ծանոթանալ,բոլորս իմացանք լավ և վատ կողմերը մեր բնավորության: Արդեն բոլորս միասին էինք և բոլորիս հուզող հարցը մեկն էր. ինչպե՞ս տաքանալ: Եղանակը ցուրտ էր, բայց դա նպաստեց նրան, որ մենք բոլորս ավելի մտերմանանք: Անհնարինը ինձ համար հաղթահարված է: Ես սովորեցի լինել բոլորի հետ հավասար, կիսել ցուրտը, ինչու չէ նաև անքնությունը: Արդեն վերջին օրն էր, չնայած նրան, որ ցուրտ էր, բայց մենք համառությամբ ուզում էինք ճամբարը շարունակել մի քանի օր ևս: Ճամբարը ինձ տվեց լիքը-լիքը լավ ընկերներ:

Thursday, April 2, 2020

My favourite Film

My favourite film was Pirates of the caribeean.Film directed by Gore Verbinski.He is 54 year old.The film series started in 2003 with Pirates of the Caribbean :The Curse of the Back pearl,wich resived positive reviews from critics and grossed 645$ milion worldwide.I like this genre of the film very much.

My Lovely actress is Keira Christina.She is an English actress and 33 years old.Keria Christina having worked extensively in both the British and the American film industries.John Christopher is my lovely actress to.John Christopher Depp II is an American actor, producer, and musician. He has been nominated for 3 Academy Awards and won the Golden Globe Award and Screen Actors Guild Award for Best Actor.He is 54 years old.His roul i like best of all.

  https://us04web.zoom.us/j/9218322764?pwd=MDJlcmxCdnNFY0U4Vk92UGpjYkdvQT09